Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Իջևան մոլորակից իջած փրկիչն» ու «ինքնիշխանությունը»

«Իջևան մոլորակից իջած փրկիչն» ու «ինքնիշխանությունը»
21.12.2025 | 14:23

Անցած 7,5 տարում ի՞նչ արդյունքներ է ունեցել Նիկոլ Փաշինյանը։ Տարօրինակ, հազարավոր զոհերով պատերազմում պարտված, դրանից հետո Արցախը, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնած, սահմանազատման անվան տակ ապօրինի կերպով Կիրանցի 15 հեկտար հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածում, Բերքաբերում 30 տարի ամրացված դիրքերը հանձնած, պետական պարտքը 6,7 միլիարդ դոլարից ավելի քան 14 միլիարդ դոլար սարքած Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանավորները հայտարարում են Հայաստանի 2 մեծ ձեռքբերման մասին՝ Հայաստանը դարձել է ժողովրդավարության բաստիոն, Հայաստանն աննախադեպ ինքնիշխան է դարձել։ Երկուսն էլ բացարձակ սուտ է։ Հայաստանում ժողովրդավարության հոտ անգամ չկա, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի ձեռքին։ Ժողովրդավարությունը՝ դեմոկրատիան, ծագել է Հին Հունաստանում, որտեղ որոշումներ կայացնում, քվեարկությանը մասնակցում էր բնակիչների մի փոքր տոկոսը՝ ստրկատերերը, ազատ քաղաքացիները, բնակչության մեծամասնությունը ստրուկներ էին, որոնք իրավունքներ չունեին։ Հայաստանում էլ իշխանավորների, մեծահարուստների մի փոքր խումբ կյանքն է վայելում բնակչության բացարձակ մեծամասնության աշխատանքի հաշվին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի բնակիչները 3 միլիոն վարչապետեր են, սակայն այդ վարչապետերին բեռնեց բարձրացած հարկերով, հանուն գերհարստացած բանկերի շահույթների Հայաստանի հպարտ քաղաքացիներին փորձում է զրկել անկանխիկ առևտուր, տարբեր գործարքներ անելու հնարավորությունից, թոշակառուների թոշակը չբարձրացնելով՝ նրանց մատնում է թերսնման, պետական բյուջեն անխնա մսխում է իր և թիմակիցների կայֆերի համար։ Ինքնիշխանության մասին։ Երբևէ Հայաստանն այսքան կախյալ, այսքան խղճուկ վիճակում չի եղել։ Նախկինում Հայաստանը հիմնականում կախված էր Ռուսաստանից, այժմ Ռուսաստանից կախվածությունը չի նվազել, դրան ավելացել է Ադրբեջանից, Թուրքիայից, Արևմուտքից մեծ կախվածությունը: Միջազգային հանդիպումներում Նիկոլ Փաշինյանի անմխիթար վիճակը ցույց է տալիս, թե ինչքան «ինքնիշխան» է Հայաստանը։

Շուտով Նոր տարի է, նոր տարին ինքնին Հայաստանին փրկություն չի բերելու, մենք բոլորս պետք է իրավիճակ փոխենք, չսպասելով, որ ինչ-որ փրկիչ գալու է Հայաստանը փրկելու։ 2018-ին Հայաստանի ու հայության գլխին սարքեցին՝ «Իջևան մոլորակից իջած փրկչին» քաղաքական թատրոն-կեղծ հեղափոխությամբ իշխանության բերելով. դրա ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 189

Մեկնաբանություններ